Posted in Մայրենի

Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ

1.Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
 Ըստ ինձ հեղինակը խոսում է լավություն անելու մասին՝ բարության մասին ։ Եթե մեկի համար ինչ-որ բարի գործ ես անում, այդ պահին միգուցե ինքդ քեզ նեղություն ես տալիս, բայց քո բարի արարքով մի լույս ես տալիս մարդուն, ում համար լավություն ես անում։ ԵՎ բարի ու լավ արարքներդ,հերոսություններդ, շիտակ ապրելդ, հայրենիքդ նվիրվելն է, որ դարեդար վառվում է լույս տալիս եկող սերունդներին։

2.Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:
Հեղինակը նկարագրում է աշխարհը՝ արև ու վառ։ Այսինքն չնայած կյանքի դժվարություններին, պետք է վայելես աշխարհի գեղեցկությունը։ ԵՎ ինչ-որ բան էլ դու անես ջերմ ու վառ աշխարհի համար։

3.Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:
Չարենցը կարծես այս բանաստեղծությամբ ՝ մեզ սովորեցնում է, որ պետք է շիտակ ու ճիշտ ապրես կյանքդ։

4.Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը ես նմանեցնում եմ Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկին՝

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Ինձ թվում է Չարենցն ու Թումանյանը նույն խոսքն էին ուզում հասցնել մեր սերունդներին։ Ուղղակի Չարենցի բանաստեղծությունը փոխաբերական իմաստով էր։