Posted in Հայաստան և իմ մոլորակ, Հայերենագիտություն

Հայերենագիտություն.Հաշվետվություն

Այս ոուսումնական շրջանում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Իմ գյուղը.

Իմ բակը, իմ թաղը.Նախագիծ

Իմ ազգանվան պատմությունը.Նախագիծ

Սարդարապատի ճակատամարտ.Նախագիծ

Ամանորը Իտալիայում

Այս ուսումնական շրջանում նաև անցել ենք հետևյալ թեմաները։

Արենի

Արարատի մարզ

Մխիթար Սեբաստցի

Սյունիքի մարզ

Տատիկ պապիկի արձանը

Արցախի տեսարժան վայրեր

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից։ կՈՄԻՏԱՍ

Կոմիտաս

 

Posted in Հայաստան և իմ մոլորակ, Հայերենագիտություն

Սարդարապատի ճակատամարտ.Նախագիծ

Սարդարապատի ճակատում հայկական կողմի ուժերն ընդգրկված էին երևանյան զորախմբի կազմում, որի ստորաբաժանումների մյուս մասը մասնակցեց թուրքական 9-րդ դիվիզիայի դեմ Բաշ-Ապարանի ճակատամարտ։ Զորախմբի հրամանատարն էր գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը շտաբի պետը՝ գնդապետ։ Շտաբը վաղարշապատում էր՝ Էջմիածնի գևորգյան հոգևոր ճերեմի շենքում։ Սարդարապատի ճակատում կռվող ուժերի ընդհանուր հրամանատարը Երևանյան զորախմբի հրամանատարի տեղակալ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, շտաբի պետը՝ կապիտան Ալեքսանդր Շնեուրը։ Ներառված էին Հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան՝ ոչ լրիվ կազմով, և Հայկական հատուկ հավաքական ջոկատի կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ։ 2-րդ դիվիզիայի կազմում էին 5-րդ և 6-րդ գնդերը, 2-րդ հեծյալ գունդը՝ 4 հեծելավաշտով, պարտիզանական հետևակ գունդը՝ 8 վաշտով (գնդապետ Ալեքսեյ Պերեկրյոստով), պարտիզանական հեծյալ գունդը՝ 3 վաշտով (գնդապետ Կորոլկով), սահմանապահ գումարտակը, 2-րդ դիվիզիայի շտաբի պարեկային վաշտը։ 1-ին դիվիզիայի 4-րդ գնդի մեկ գումարտակ կանգնած էր Դավալուում՝ որպես հարավային ուղղության պաշտպանական զորաջոկատ։

Posted in Հայաստան և իմ մոլորակ, Հայերենագիտություն

Իմ բակը, իմ թաղը.Նախագիծ

Մենք ապրում ենք Բաբաջանյան 1/2 թաղամասում։Ունենք ոչ մեծ ոչ թոքր բակ։Շատ ենք սիրում և մաքուր ենք պահում մեր թաղը և բակը։Այդ այգին որը մենք մաքուր ենք պահում լցված է ծառերով և աշնանը շատ գեղեցիկ և տպավորիչ տեսարան է բացվում։Ես շատ եմ սիրում ին բակը, թաղը և ամեն անգամ հաինում եմ նրա գեղեցկությամբ։

Posted in Հայաստան և իմ մոլորակ, Հայերենագիտություն

Իմ ազգանվան պատմությունը.Նախագիծ

Իմ ազգանունը Ներսիսյան է։Այս ազգանունը մեր ընտանիքում փոխանցվել է իմ պապերից մինչև ինձ։Եվ մենք մինչև հիմա կրում և պահպանում ենք մեր ազգանունը։Ներսեսը իմ նախա, նախա, նախա, նախա, նախա պապի անունն է։Նա վերցրել է իր անունը և դարձրել ազգանուն բոլորիս համար։Հիմա մենք կրում ենք այդ ազգանունը։